NIXEDONIA-ԻԱՅԻ

ԿՈՆՑԵՊՏ

ՔԱՐՏԵՐԸ

Ո՞րն է Nixedonia-այի Կոնցեպտ քարտերի հիմքը

2018 թվականին, երբ Ջոն Մքվեյը, Nixedonia-այիհիմնադիրն ու գլխավոր դասընթացավարը, ուսումնասիրում էր իրավաբանական ոլորտում վաճառքների և մարքեթինգի նյութերը աջակցելու համար իրավաբաններին մեծացնել իրենց շահույթը, նկատեց, որ շատ փոքրաքանակ էին այդ գրքերի գլխավոր կոնցեպտները կամ այն դասընթացները, որոնք կազմվեցին Ջոնի կողմից։ Մասնագիտական լավ գրքում կարող է ներկայացված լինի տասնյակից ավելի կոնցեպտներ, որոնցից մեծ մասը կարելի է զետեղել բացիկի վրա: Եվ այդպիսով, ծնվեց գաղափար զերծ մնալ «բարբաջից» և ստեղծել ռեսուրս, որը կենտրոնանում է միայն գլխավոր կոնցեպտների վրա։ Գերզբաղված իրավաբաններին այն թույլ կտա ըմբռնել գաղափարի էությունը ժամանակի նվազագույն վատնմամբ:

Այդպիսով, այդ դրական կոնցեպտները չեն մնա թաղված ծավալուն տեքստի տակ, որը ոչ բոլոր իրավաբանները ժամանակ ունեն ընթերցելու: Ընտրվեց ֆլեշ-քարտերի տարբերակը, որոնք տրամադրում են ավելի հասանելի տեղեկատվություն: Հիմնվելով Ջոնի փորձի վրա, որը նա ձեռք է բերել աշխարհի ավելի քան 70 երկրում ավելի քան 500 իրավաբանական գրասենյակների հետ հանդիպումների արդյունքում, նա ընտրեց առավել օգտակար կոնցեպտները տարբեր գրքերից, իր սեփական նյութերից և տարբեր իրավասության շրջաններից: Այդ գաղափարը ժամանակի ընթացքում ապացուցեց իր գործնական կիրառելիությունը:

Ի՞նչ է իրենից

ներկայացնում Nixedonia

կոնցեպտ քարտը

Ի՞նչպես օգտագործել Nixedonia կոնցեպտ քարտերը

Քարտերը կարելի է ընթերցել ցանկացած հերթականությամբ կամ կախված հետաքրքրող թեմայից։ Քարտը անհրաժեշտ է սկսել դիտարկել վիզուալ նկարագրի կողմից, հետո կարդալ բացատրությունը և հետո վերադարձնել այն քարտերի տրցակ: Ուսանող իրավաբանը այդպիսով ծանոթանում է բոլոր քարտերի հետ: Այնուհետև, իրավաբանը պետք է փորձի վիզուալ նկարագիրը մտաբերելով հիշել թե ինչում էր կայանում կապակցված կոնցեպտը։ Եթե դա ճիշտ կերպով է կատարվում, ապա այդ քարտը պետք է դնել մի տրցակում, իսկ եթե հանձնարարությունը չի կատարվել՝ մեկ այլ տրցակում: Հիմնականում, խաղերի և կրկնությունների միջոցով մենք հասնում ենք մի մակարդակի, որում վիզուալ նկարագիրը և կոնցեպտի բացատրությունը անմիջապես մտաբերվում են:

Ի՞նչպես Nixedonia կոնցեպտ քարտերը կարող են օգնել ինձ, որպես իրավաբանի

Նախ և առաջ, այս քարտերը խնայում են չափազանց շատ ժամանակ, զերծ պահելով ուսանողին մեծ ծավալի տեքստեր կարդալուց կամ երկարատև դասընթացների մասնակցելուց: Առանց անկարևոր տեքստեր կարդալու, ձեզ անմիջապես մատուցվում են գլխավոր կոնցեպտները, որոնք հետագայում կարելի է օգտագործել գործնականում: Երկրորդ, մշտապես կիրառելով առավել գործնական կոնցեպտները կարելի է իրականում ավելացնել եկամուտը։ Նույնիսկ մեկ կոնցեպտը կարող է ստեղծել վճարովի բազմաթիվ ժամեր: Եվ վերջապես, երրորդ, այս քարտերը կբացեն ձեր աչքերը որոշ նոր մոտեցումների վրա իրավաբանական վաճառքների և մարքեթինգի ոլորտում և լավատեսություն և հետաքրքրասիրություն կհաղորդեն ստացված գիտելիքները գործնականում օգտագործելու համար: Այդպիսով, Nixedonia-ի կոնցեպտ քարտերը կարող են մոտիվացնել իրավաբանին հասնելու ավելի մեծ հաջողության ավելի արագ, քան կարելի է հասնել գրքի կամ նույնիսկ դասընթացի միջոցով: