Ի՞ՆՉ Է NIXEDONIA-Ն

Ռուսաստանում գրանցված DLA Piper միջազգային իրավաբանական ֆիրմայի հետ ութ տարի աշխատելուց հետո գլխավոր գործադիր տնօրեն ու Nixedonia-ի գլխավոր դասընթացավար` Ջոն ՄքՎեյնը 2015 թվականին հիմնադրեց Nixedonia-ի առաջին գրասենյակը Սանկտ-Պետերբուրգում որպես մի ընկերություն, որի միակ նպատակն է աջակցել առաջատար իրավաբանական ֆիրմաներին հասնելու էլ ավելի մեծ կոմերցիոն հաջողությունների: Ակնհայտ էր, որ չնայած այն փաստին, որ լուրջ իրավաբանական ֆիրմաների փաստաբաններն ու գործընկերները տիրապետում են իրավաբանական գերազանց հմտությունների, նրանցից քչերն են ստացել իրավաբանական վաճառքների կամ մարքեթինգի դասընթացներ: Մեծամասամբ, նրանք չեն ստացել որևէ ֆորմալ դասընթաց այդ ոլորտում: Այդպիսով, Nixedonia-ն օգնում է իրավաբանական ֆիրմաներին ապահովել ավելի մեծ եկամուտներ երկու հիմնական քայլի շնորհիվ. դեմ առ դեմ խմբային ուսուցում և բիզնես զարգացման գծով խորհրդատվություններ:

Nixedonia-ն ի սկզբանե իր աշխատանքները ծավալել է Ռուսաստանում և Բալթյան երկրներում (2015), այնուհետև Արևելյան Եվրոպայում (2016), իսկ հետո Բալկաններում (2017):

2017 թվականի կեսերին բացվեց Nixedonia-ի երկրորդ գրասենյակը Քիշինևում, Մոլդովա որպես բազա հարավ-արևելյան Եվրոպայի ուղղության համար: Այնուհետև, Nixedonia-ն իր ներկայությունը ապահովեց Արևմտյան Եվրոպայում (2018), բացելով երրորդ գրասենյակը Էդինբուրգում և դա տեղի ունեցավ այն նույն տարում, երբ որոշվեց տեղափոխել գլխավոր գրասենյակը Շոտլանդիա: Այդպիսով, Nixedonia-ն որպես իրավաբանական անձ գրանցվեց Շոտլանդիայում։ Եվրոպայից բացի, Nixedonia-ն աշխատել է մի շարք իրավաբանական գրասենյակների հետ Ասիայում (Սինգապուր, Սեուլ, Հանոյ, Բանգկոկ), Միջին Արևելքում (Թել Ավիվ, Քահիրե) և Աֆրիկայում (Լուսակա, Աքքրա): Անկախ իրավասության շրջանից, կոմերցիոն հմտությունների բարելավման անհրաժեշտությունը բավականին բարձր է և Nixedonia-ի ծառայություններից օգտվող իրավաբանական գրասենյակները ամիսներ հետո զգում են շոշափելի եկամուտներ և իրենց կողմից կատարված դասընթացների կամ խորհրդատվության ուղղությամբ կատարված ներդրումների հիմնավորումը:

2018 թվականի դրությամբ, ավելի քան 500 իրավաբանական գրասենյակ աշխարհի ավելի քան 70 երկրներից արդեն օգտվել են Nixedonia-ի աջակցությունից:

NIXEDONIA-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ.

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

NIXEDONIA-Ի ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ԵՆ ՊՐԵՄԻՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՈՒՆԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.

  • Nixedonia-ի հետ համագործակցող իրավաբանական գրասենյակները պատկանում են ոլորտի բարձր դասին և լավագույնն են իրենց գործում: Նրանք ճանաչված են այնիպիսի վարկանիշային մարմինների կողմից, ինչպիսիք են IFLR, The Legal 500 կամ Chambers&Partners:
  • Nixedonia-ի հետ համագործակցող իրավաբանական գրասենյակները շուկայում պատկանում են պրեմիում դասին՝ առաջարկվող գների և ծառայությունների առումով: Շատ հաճախ նրանք համարվում են իրենց շուկայի առաջատարներ, ունենալով տարիների հաջողված աշխատանքային փորձ:
  • Nixedonia-իհետ համագործակցող իրավաբանական գրասենյակների Ղեկավար գործընկերները վստահում են իրենց աշխատակազմին և ցանկանում են ներդրում կատարել նրանց ուսման և զարգացման մեջ աշխատողների ողջ ներուժը օգտագործելու նպատակով:
  • Nixedonia-ի հետ համագործակցող իրավաբանական գրասենյակների մշակույթը փոփոխությունների նկատմամբ բաց լինելն է, հանդուրժողականությունը, համեստությունը և իրենց ապագայի վրա ազդելու հնարավորության գիտակցումը: Դրանք բոլորը առաջադեմ ֆիրմաներ են, որոնք բաց են նոր գաղափարների և նորարարությունների համար:
  • Nixedonia-ի հետ համագործակցող իրավաբանական գրասենյակներն իրենց աշխատանքները վարում են թափանցիկ եղանակով, վայելում են անբասիր հեղինակության և ազնվորեն և ջանասիրաբար բարձրագույն էթիկայի ստանդարտների համաձայն աշխատում են ի նպաստ իրենց հաճախորդների:
  • Nixedonia-ի հետ համագործակցող իրավաբանական գրասենյակները գիտակցում են, որ միայն լավ բրենդն ու մարքեթինգը չի հանդիսանում հաջողության գրավական և, որ անհրաժեշտ է իրականացնել ակտիվ վաճառք ավելացնելու համար հաճախորդների արժեքը:

ԻՆՉՊԵՍ NIXEDONIA-Ն
ԿԱՐՈՂ Է ԱՋԱԿՑԵԼ ՁԵՐ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻՆ

ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Nixedonia-ի հիմնական գործառույթն է աջակցել իրավաբանական գրասենյակներին հասնել ավելի մեծ կոմերցիոն հաջողության գործընկերների և իրավաբանների շրջանում Բիզնեսի զարգացման դասընթացների անցկացման միջոցով: Այս աջակցության տիպային մոդելը բաղկացած է Բիզնեսի զարգացման ամսական, եռամսյակային դասընթացներից: Ստանդարտ դասաժամը տևում է երեք ժամ, իսկ մասնակիցների թիվը սովորաբար տատանվում է 10 – 20 հոգու միջև (հնարավոր է ավելի մեծ կամ փոքր թվով մասնակիցների խմբերի ձևավորումը):

Ընդհանուր առմամբ, հասանելի են տասնյակից ավելի տարբեր դասընթացներ, որոնց բարդության աստիճանը տատանվում է Տարրականից (հարմար է կրտսեր իրավաբանների համար), մինչև Միջին և Առաջադեմ (լավագույնս հարմարեցված է գործընկերների համար):

Անցնելով ստորև նշված հղումներով, կարելի է ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ յուրաքանչյուր դասընթացի վերաբերյալ:

ԲԻԶՆԵՍ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ

Ի լրումն իրավաբանների Բիզնես զարգացման դասընթացներին, Nixedonia-ն աջակցում է նաև իրավաբանական գրասենյակների աշխատակիցներին, անկախ նրանց զբաղեցրած դիրքի, Բիզնես հմտությունների ընդհանուր դասընթացի անցկացման միջոցով, ստորև նշված ոլորտներում:

Ինչպես և Բիզնես զարգացման դասընթացի դեպքում, այստեղ նույնպես դասաժամը տևում է երեք ժամ:

Եթե այս դասընթացներից որևէ մեկը հետաքրքրեց ձեզ, ապա առանց վարանելու կապվեք մեր հետ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:

ԲԶ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Ovo je veoma slično općoj obuci za razvoj poslovanja. Međutim, na ovim predavanjima ne predstavljaju se nikakvi novi materijali, već mi, zajedno sa advokatima i partnerima, radimo na aktivnostima koje su u vezi sa razvojem poslovanja, zasnovanih na ranijem predavanju tokom standardne obuke. Dok se na predavanjima tokom standardne obuke predstavlja teorija, praktična predavanja o razvoju poslovanja su fokusirana na primjenu.

մարզչական 1-2-1

Սա պարզապես անհատական խրատտվություն է գործընկերոջը կամ ավագ իրավաբանին, որում օգտագործվում են ԲԶ ռեսուրսները, 1-2-1 մոտեցումը: Սա հանդիսանում է պրեմիում դասի ծառայություն, սակայն թույլ է տալիս անհատին ընտրել նախապես համաձայնեցված մոտեցումը բիզնես զարգացման հմտությունների բարելավման համար: Իրականում, 1-2-1 մոտեցումը ավելի արագ արդյունքներ է տալիս, քան խմբային ուսուցումը:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՎՈՐ ԽՈՍՔ

Իրավաբանական գրավոր խոսքը իրենից ներկայացնում է դասընթացների շարք, հատուկ նախատեսված իրավաբանների համար, որտեղ շոշափվում են ոճին, ներկայացման ձևին, քերականությանը, ընդհանուր սխալներին և կետադրությանը վերաբերող հարցերը: Այս դասընթացը յուրահատուկ է և ստեղծվել է Nixedonia-ի կողմից և իրենից ներկայացնում է վեց դասընթացից բաղկացած կուրս: Այն հիմնված է 2016 թվականին կատարված աշխատանքի վրա, երբ ստեղծվեցին գրավոր խոսքի 36 կանոնները, որոնք ընդգրկում էին իրավաբանների բարելավմանը ենթակա առավել ընդհանուր ոլորտները:

ՁԵՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԵՐԸ…

Nixedonia-այից աջակցություն ստանալու համար, խնդրում են նամակի միջոցով հայտ ներկայացրեք Ջոնին, ստորև նշված էլ. փոստի հասցեով` jjmcveigh@nixedonia.com. Եթե բացակայում է շահերի բախումը և ձեր ընկերությունը համապատասխանում է ընտրության չափորոշիչներին, ապա կարող է անցկացվել փորձնական դասընթաց և դեմ առ դեմ հանդիպում ձեր գրասենյակում, քննարկելու համար աջակցության հետագա ծրագիրը:

+372 820 24 678

օգտակար նյութեր

New Client Hunting
Sales Networking
Pitching
Consultative Selling
Active Referrals
L2L Marketing
Cross Selling
Sales Writing